Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը այդ երկրի ԶՈՒ հրամկազմի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը։
Ինչպես նշված է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունում, Հասանովը հանձնարարել է կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ուղղված հակաօդային պաշտպանության, հետախուզության ու հակահետախուզության ստորաբաժանումների, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ուժեղացմանը, ապա հայտարարել է, թե «բանակի ուժեղացումն է երկրի անվտանգությունն ապահովելու կարևոր գործոնը»։
Նշվում է, թե Հասանովը Արցախում թողնված զենք-զինամթերքի, զինտեխնիկայի առգրավման ուղղությամբ ևս հանձնարարականներ է տվել։