Ցավալի լուր… Քիչ առաջ հայտնեցին, որ Ռուբեն Վարդանյանը…

Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայցը չի բավարարվել։ Նա կշարունակի մնալ անազատության մեջ։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վարդանյանի կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Աֆաթ Գազիևան։ Փաստաբանը «խնդրել է» վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Բողոքը քննվել է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Հաբիլ Մամեդովի նախագահությամբ։ Դատարանը մերժել է բողոքը՝ հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *