Նոր մանրամասներ. Լուսադեմին Երևանի կենտրոնում արտակարգ իրավիճակից. Կան 2 վիրավոր, 3 մահացած

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի

թիվ 16 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Համբարձում Վարդումյանի գլխավորությամբ Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1

մարտական հաշվարկով՝ խմբի պետ Դավիթ Ներսեսյանի գլխավորությամբ.. Փրկարարները քաղաքացիների օգնությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 2 վիրավորներին և 3 մահացածներին.. Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,

որ վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանը.. Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03

շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբերը.. Բժշիկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ

կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես

Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գեղամ Գալստյանի և Արթուր Ադամյանի գլխավորությամբ.. Փաստի առթիվ Գ. Գալստանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով.. Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը.. Քննիչի հանձնարարականով ավտոմեքենա

տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք.. Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում.. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը

կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *