ՔԻՉ ԱՌԱՋ. Սարսափելի լուր Գյումրիից. Ովեր են եղել գողերը

Սեպտեմբերի 10-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ստացվել է հաղորդում, որ վերջին կես տարվա ընթացքում Գյումրու թիվ 2 գերեզմանատնից գողացել են նկարով շիրմաքար:

Նման մի հաղորդում ստացվել էր նաև հուլիսի 25-ին: Հայտնել էին, որ նույն գերեզմանատնից գողացել են ընտանեկան գերեզմանի վրա տեղադրված շիրմաքար: Կումայրիի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս սեպտեմբերի 12-ին, ժամը 19.50-ին, բաժին հրավիրված 37-ամյա գյումրեցին խոստովանել է, որ հուլիսին 23-ամյա ընկերոջ հետ գողացել են գերեզմանաքար, այն տարել Սպիտակ, վերամշակել, վրան պատկերել են այլ անձի նկար, վաճառել 280 հազար դրամով և տեղադրել են նույն` Գյումրու թիվ 2 գերեզմանատանը:
Նույն կերպ վարվել էին նաև մյուս շիրմաքարի հետ: Սպիտակում այն մշակել էին, վրան պատկերել նոր նկար, վաճառել 300 հազար դրամով և այս անգամ տեղադրել Գյումրու թիվ 1 գերեզմանատանը: Ձերբակալվել է նաև Շիրակի մարզի Փոքր Սարիար

գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունների բացահայտումն ամբողջացնելու և բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *