ՖՈՏՈ. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ. Երևան-Բարսելոնա թռիչքն ուշանում է. FlyOne-ի ինքնաթիռի….

FlyOne ավիաընկերությունն իր ռեպերտուարի մեջ է՝ ուղևորները հերթական անգամ հայտնվել են խնդրի առաջ:

Այսօր առավոտյան ժամը 07:00-ին Երևան- Բարսելոնա մեկնող ինքնաթիռը դեռ չի մեկնել: Ինչպես MediaHub-ին ահազանգեց ուղևորներից մեկը, նստեցումից հետո իրենք պարզել են, որ ինքնաթիռի դուռը չի փակվում, լուրջ խնդիր կա և ահա ժամուկեսից ավելի իրենք օդանավից հետևում են, թե ինչպես են մեկը մյուսի ետևից մասնագետներ գալիս, որպեսզի դուռը կարողանան կարգավորեն: Բայց դեռ արդյունքը չկա:

Քաղաքացին նշեց, որ որևէ հստակ բան չեն ասում, թե ինչպես է այս հարցը կարգավորվելու, բայց լուռ դժգոհություն է հասունանում՝ ի վերջո, ինքնաթիռի դուռ չփակվելը լուրջ խնդիր է և մարդիկ վախենում են այդպիսի օդանավով մեկնել:

«Մեզ անգամ ավիաընկերությունից ոչ մի ներկայացուցիչ չմոտեցավ, որ հայտնի մի բան, հանգստացնի: Սա խայտառակություն է»,- դժգոհեց մեր զրուցակիցը:

Այս պահին էլ դեռ նորոգման աշխատանքները շարունակվում են: MediaHub-ը հաջորդիվ կտեղեկացնի, թե ինչով ավարտվեց այս ավիաընկերության հերթական տհաճ անակնկալը ուղևորներին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *