Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ N11), խոսել է Երևան քաղաքում առկա ինքնակամ.
սեփական տների օրինականացման գործընթացից։
«Այն սեփական տները, առանձնատները, որոնք կառուցվել են Երևանում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը
ինքնակամ եղանակով, պետք է օրինականացվեն անմիջապես քաղաքացու դիմումը տալուց սկսած և մարդ
հնարավորորություն ունենա կադաստրի պետական կոմիտեից վերցնելու իր սեփականության վկայականը։ Այս
գործընթացը պետք է իրականացնել ոչ թե կադաստրային արժեքը մարդուց գանձելով, այլ անհատույց, հակառակ դեպքում
մարդիկ չեն գալու և չեն գրանցելու ինքնակամ կառույցները, շարունակելու են չվճարել գույքահարկ, ինչը առանցքային
կարևրություն ունի քաղապետարանի և ընդհանրապես համայնքի համար։ Այս ինքնակամ կառույցները սկզբնապես
առաջացել են, երբ քաղաքապետարանը բարդ բյուրոկրատական գործընթացներ է իրականացրել սեփական տան
շինթույլտվության համար։ Ինքնակամ կառույցները պետք է օրինականացվեն անմիջապես և անհատույց եղանակով։» —
նշել է Դավիթ Խաժակյանը իր ծրագրային ուղերձում։
Մանրամասները տեսանյութում՝