ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Երեխաները այրվածքներ են ստացել մանկապարտեզում

Ռիբինսկ քաղաքի թիվ 10 մանկապարտեզի ղեկավարությունը իր էջում տեղադրել է հաղորդագրություն, որտեղ ներողություն է խնդրել 3-ամյա փոքրիկի ծնողներից՝ վերջինիս այրվածք ստանալու պատճառով:

Հիշեցնենք, որ երեխայի հետ արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել դեկտեմբերի 12-ին: Ծնողներին տեղեկացվել է, որ տղան թեթև այրավծք է ստացել: Բայց հայրը եւ մայրը, երեխային զննելով, հասկացել են, որ վիճակը շատ ավելի լուրջ է: Բժիշկը հայտնել է, որ տաք ջրից 3-րդ աստիճանի ջերմային այրվածք է: Այժմ երեխան բուժվում է Սոլովյովի հիվանդանոցի այրման բաժնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *