Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում հարսանիքի ժամանակ մոտ 100 մարդ փակել է մայրուղին և սկսել կրակել AK-47 ինքնաձիգներից, հայտնում է Mash Telegram ալիքը։
Այժմ ոստիկանությունը փնտրում է տոնակատարության զինված հյուրերին։
Նշվում է, որ «աղմկոտ» հարսանիքը տեղի է ունեցել փետրվարի 24-ին։
Հյուրերը նորապսակներին «ողջունել են» ինքնաձիգի կրակահերթերով, որից հետո ավտոշարասյունը ճամփորդել է քաղաքով մեկ։
Որոշ ժամանակ անց 40 մեքենա կանգնել է Եյսկ մայրուղու վրա և փակել ճանապարհը՝ պարելու համար։
Հարսանիքի մասնակիցները հայտարարել են, որ դատարկ պարկուճներով օդ են կրակել։
Ոստիկանությունը պարզում է իրավախախտների ինքնությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝