‹‹Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն›› հասարակական կազմակերպության կողմից հայտարարված ‹‹Փրկենք՝ վաղվա համար›› խորագրով համահայկական հեռուստամարաթոնի մեկնարկը տրվել է սույն թվականի փետրվարի 20-ին: Կազմակերպության հիմնական խնդիրն է՝ պահպանել պատմական բարդ ու դժվար ժամանակներում ստեղծված և տասնամյակների պատմություն ունեցող Արցախի պետական մշակութային կազմակերպությունները: Մարաթոնի արդյունքներն ամփոփելու ենք ապրիլի 20-ին ժամը 9:00 – 14:00 Կենտրոն հեռուստատեսության և 5 րդ ալիքի ուղիղ եթերում: Հանգանակությանը կարող եք մասնակցել ինչպես այսօր, այնպես էլ ուղիղ եթերի ընթացքում՝ գումարն ուղարկելով այդ նպատակով բացված հաշվեհամարներից որեւէ մեկին