Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին, Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ։
Նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի ողբերգական մահը ծանր հարված է եղբայրական երկրի և մեր ամբողջ տարածաշրջանի համար։ Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում զոհերի ընտանիքներին և մտերիմներին։
Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին՝ վստահ լինելով, որ այն կկարողանա պետական մեծ փորձառության և դարերի իմաստնության շնորհիվ հաղթահարել իրեն բաժին հասած այս փորձությունը։