Կիրանց, մայիսի 20, 2024 թվական։ Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ «բարեփոխված» ոստիկաններն են … Ահասարակ վերջին ժամանակահատվածում ոստիկանական ուժերի հակաժողովրդավարական պահվածքի մասին մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից զատ այլ բան չես գտնի։

Կիրանց, մայիսի 20, 2024 թվական։

Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ «բարեփոխված» ոստիկաններն են … Ահասարակ վերջին ժամանակահատվածում ոստիկանական ուժերի հակաժողովրդավարական պահվածքի մասին մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից զատ այլ բան չես գտնի։ Ի տարբերություն սրանից 10_12 տարի առաջվա Էլ չկան երբեմնի ՀԿ_ները, տարբեր քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք օրինակ այս տեսանյութը ու էլի շատ տեսանյութեր հիմա վաղուց բոլոր դեսպաններին ու միջազգային կառույցներին էին փոխանցել։ Իսկ այսօր չկան, լուռ են, որովհետև այսօր հենց իրենք են իշխանություն, կամ իրենք այսօր իշխանություն են և հենց դրա պատճառով են լուռ…. Էական չէ, էականն այն է, որ այս ժամանակներում այդքան փափագված ժողովրդավարական բաստիոն Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում։ Ո՞վ չհասկացավ, որ ոստիկանները կոնկրետ մարդկանց, կոնկրետ ծեծելով տարան, բա ու՞ր են ժողովրդավարության, մարդու իրավունքների համար կեղծ գլուխ ջարդողները, տղաներ և աղջիկներ Էսպես երկակի ստանդարտներով մինչև ու՞ր…

Հ.Գ. Տեսանյութի խաղաղ ցուցարարներից առնվազն մեկին անձամբ ճանաչում եմ, օրեր առաջ փոդքաստիս հյուրն էր, շաքարային դիաբետի ցուցանիշը մոտ 30 էր, ուզում եմ հուսալ, որ Գարիկի հետ ամեն բան կարգին կլինի, իսկ «բարեփոխված» ոստիկանական համակարգի խոսափողները «մեկընդմիշտ կիջնեն ջրի հատակը մինչև կանցնի վտանգը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *