Այրվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը պատկանող ձեռնարկությունը

Բաքվի Սուրախանի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել։

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհը բռնկվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ին պատկանող տարածքում։

Այրվում է վառելիք, հրդեհը դեռ չեն կարողանոմ մարել։ Մահացածների մասին տեղեկություն դեռ չկա, հայտնի է, որ կան տուժածներ։ Թե ինչ վնաս է պատճառվել նավթային ընկերությանը, դեռ չի ճշտվել։

Կրակից ելնող սև ծուխը տարածվել է Բաքվի վրա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հրշեջներն առայժմ կարողանում են կանխել կրակի տարածումը բնակելի շենքերի ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *