Վերջին օրերին Կիրանց գյուղի բնակիչները հայտնվել են լուրջ մտահոգության մեջ, երբ փորձ է արվել առևանգել երեխաներին: Հրապարակված տեղեկությունների համաձայն, անծանոթ տղամարդը մոտեցել է հարևան Ծաղկավան գյուղի մանկապարտեզին և փորձել է համոզել դաստիարակին, որ ինքը Կիրանցի բնակիչ է, և եկել է երեխաներին հետ տանելու։ Դաստիարակն անմիջապես կասկածել է տղամարդուն և զանգահարել է երեխաների ծնողներին՝ պարզելու, թե արդյոք ինչ-որ մեկին ուղարկել են։ Ծնողները հաստատել են, որ տղամարդուն չեն ճանաչում և ոչ ոք չի ուղարկվել երեխաների հետևից։
Ըստ տեղեկությունների, փորձ է արվել առևանգել երեխաներից մի քանիսը, որոնցից մեկը Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի թոռն է եղել։ Հավանաբար, այս դեպքը կապված է նաև ընտանիքի հետ, որն ապրել է Ադրբեջանին անցած տարածքներում և մերժել է պետական 200 հազար դոլար փոխհատուցումը։
Այս պահին տեղեկություններ են շրջանառվում, որ տղամարդը ձերբակալված է։ Վարչական ղեկավար Կամո Շահինյանը հաստատել է այս լուրը՝ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է։
Փորձել են առևանգել Կիրանցի երեխաներին. ինչ է հայտնի դեպքի մասին