Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է վերջին գիշերային արկածներից հետո, երբ նա փորձեց հեծանվով «գրավել» Փարիզի գիշերային փողոցները։ Վարչապետը, ով հայտնի է իր ակտիվ կենսակերպով, մասնակցել էր սպորտային միջոցառմանը, սակայն հեծանվային երկար շրջագայությունը, պարզվում է, լուրջ ազդեցություն է ունեցել նրա առողջության վրա։
Համացանցում տարածված տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես է Փաշինյանը մեկնում հեծանիվով գիշերային շրջագայության, բայց շուտով կանգ է առնում՝ իրեն անհարմար զգալով։ Տեսանյութից հետո լուրեր են հայտնվել, որ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան անմիջապես բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Հետաքրքիր է, որ Փաշինյանի վերջին ակտիվությամբ հիացել են բազմաթիվ հետևորդներ, սակայն առողջական վիճակի կտրուկ վատացումը մեծ մտահոգություն է առաջացրել նրա աջակիցների շրջանում։
Համացանցում դեռ շարունակվում են քննարկումները, և շատերն անհամբեր սպասում են պաշտոնական հայտարարություններին վարչապետի առողջական վիճակի վերաբերյալ։